Ջոն Լենոնի քննադատական նամակը ՄաքՔարթնիին վաճառվել է 30 000 դոլարով

23:39 • 19.11.16

Լեգենդար լիվերպուլյան քառյակի երաժիշտ Ջոն Լենոնի նամակն ուղղված թիմի մյուս անդամ Փոլ ՄաքՔարթնիին և նրա կնոջը` Լինդային, որում երգիչը քննադատական խոսքով է հանդես գալիս, աճուրդի ժամանակ վաճառվել է 24 200 ֆունտ ստերլինգով (30 000 դոլար):

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, գնորդը անհայտ ամերիկացի կոլեկցիոներ է Դալասից: Նամակը, որը գրվել է արդեն The Beatles խմբի բաժանումից հետո 1971-ին, Լենոնի պատասխանն էր Լինդայի քննադատությանը:

Նամակում բրիտանացի երաժիշտը վիրավորական խոսքերով է պատասխանել ՄաքՔարթնի զույգի դժգոհությանը` կապված իր և Յոկո Օնոյի հարաբերություների հետ:

Նշվում է, որ նամակը բավականին լավ է պահպանվել:

 

 

 

Ջոն Լենոնի քննադատական նամակը ՄաքՔարթնիին վաճառվել է 30 000 դոլարով