Նիդեռլանդների հատուկ ծառայությունները հայտնել են Եվրոպայում պատրաստվող հարձակումների մասին
Եվրոպայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների թիվը 60-80 է։ Այդ մասին «Ասոշիեյթիդ պրես»-ին ասել է Նիդեռլանդներում ահաբեկչության դեմ պայքարի համակարգողը։
Նշվում է, որ նրանք հարձակումներ են պատրաստում Եվրոպայում։
Համակարգող Դիկ Սխոոֆը հայտնել է, որ ԻՊ-ի պոտենցիալ աջակիցները հետևում են ահաբեկիչների հաղորդագրություններին, որոնցում ԻՊ-ի անդամները «խնդրում են նրանց չգալ Սիրիա կամ Իրաք, այլ հարձակումներ պատրաստել Եվրոպայում»։
Շնորհիվ դրա՝ այդ երկու երկրներում կռվող «օտարերկրյա գրոհայինների» թիվը վերջին 6 ամիսներին չի ավելացել։ Սակայն սա չի վկայում այն մասին, որ «նրանցից եկող պոտենցիալ վտանգը նվազել է», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Սխոոֆի խոսքով՝ Իրաքում և Սիրիայում Եվրոպայից գնացած «օտարերկրյա գրոհայինների» թիվը 4.000-5.000 է։











