«Տինտինի արկածները» կոմիքսի նկարը վաճառվել է 1,5 մլն եվրոյով
«Տինտինի արկածները» կոմիքսների «Ճանապարհորդները լուսնի վրա» շարքի բնօրինակ նկարը Փարիզում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 1.5 մլն եվրոյով (1.6 մլն դոլար):
Ինչպես ներկայացնում է BBC-ն, 50×35 չափսի նկարն արվել է չինական թանաքով: Կտավի հեղինակն է բելգիացի նկարիչ Ժորժ Ռեմին, որը հայտնի է Էրժե անունով:
Նկարում պատկերված է Տինտինը, նրա շունը և նավապետ Հեդոքը: Հերոսները պատկերված են տիեզերագնացների կոստյումներով, քայլում են Լուսնի մակերեսով և նայում Երկրին:
Նախատեսվում էր, որ նկարը կվաճառվի 700-900 հազար եվրոյով, սակայն պահանջարկն ավելի մեծ է եղել:










