Թուրքիայում ապօրինի ներգաղթյալների կենտրոնում անկարգություններ են գրանցվել, փախել է մոտ 100 մարդ (տեսանյութ)

15:46 • 19.11.16

Ստամբուլում ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված կենտրոնում անկարգություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կենտրոնից կարողացել է փախչել մոտ 100 մարդ: Այդ մասին հայտնում է թուրքական Haber 7-ը:


Լրատվամիջոցի տվյալներով՝ ներգաղթյալներն այրել են անկողնային պարագաները, ինչից հետո կոտրել են դուռը:


Ոստիկանությունը փորձել է կանխել փախուստը՝ նախազգուշացնող կրակ բացելով, սակայն այդպես էլ չի հաջողվել կանգնեցնել ներգաղթյալներին:


Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ բրիգադներ:


Քաղաքի ոստիկանությունը փախուստի դիմածների ձերբակալությանն ուղղված գործողություն է սկսել: