Քանյե Ուեսթը խոստովանել է, որ Թրամփի վարած քարոզարշավը հանճարեղ էր
Ամերիկյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը Սան Խոսեում տեղի ունեցած համերգի ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններին՝ անկեղծորեն ասելով, որ եթե մասնակցած լիներ ընտրություններին, ապա իր քվեն կտար հանրապետական Դոնալդ Թրամփին:
Ինչպես նշում է The Verge-ը, սևամորթ ռեփերն ասել է երկրպագուներին, որ Թրամփի մոտեցումն ու վարած քարոզարշավն ուղղակի հանճարեղ էին, քանի որ տվեցին իրենց արդյունքը:
Միևնույն ժամանակ, Ուեսթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռասիստական երկիր է և որ Թրամփի քարոզարշավը «ջրի երես հանեց» բազմաթիվ ռասիստների:
«Եվ սա դեռ միայն սկիզբն է»,- հավելել է ռեփերը:
Աղբյուրը հավելում է, որ համերգի ժամանակ Ուեսթը ևս մեկ անգամ հաստատել է 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը:










