Չինաստանում նոր ականջակալներ են ստեղծվել, որոնք թույլ են տալիս նմանվել իրական էլֆերի (լուսանկարներ)
Էլֆերի ու հեքիաթային նման հերոսների սիրահարների համար նոր ականջակալներ են ստեղծվել, որոնք կրողները կնմանվեն իրական էլֆերի:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Spirit E666 անվանումն ստացած ականջակալները օգտագործման տեսանկյունից նման են սովորական ականջակալների և նույն կեպ են ամրանում ականջներին, սակայն տարբերվում են տեսքով:
Այս գաջեթները տարածում են գտել Չինաստանում, որտեղ վաճառվում են 99 յունաով (14.5 դոլար): Նոր ականջակալները կրողների լուսանկարները նույնպես արագ տարածվել են չինական սոցցանցերում:












