Երգչուհի Արիանա Գրանդեն American Music Awards-ի վարկածով «Տարվա արտիստ» է ճանաչվել (լուսանկարներ)

12:28 • 21.11.16

Լոս Անջելեսում կայացել է American Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը, ինչի կապակցությամբ Կալիֆորնիայի ամենաարևոտ քաղաքում հավաքվել էր իսկական աստղաբույլ:


Ինչպես հայտնում է Entertainment-ը, ամերիկյան հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն ճանաչվել է «Տարվա արտիստ»: Հայտնի է, որ տվյալ անվանակարգում նրա մրցակիցներն էին Ջասթին Բիբերը, Սելենա Գոմեսը, Ռիհանան և Քերի Անդերվուդը:


Աղբյուրը մանրամասնում է, որ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է Ջասթին Բիբերը՝ Sorry երգի տեսահոլովակի համար: Բացի այդ, Բիբերը հաղթել է «Լավագույն ալբոմ» (Purpose), «Լավագույն երգ» (Love Yourself) անվանակարգերում:


Մինչդեռ Դրեյքը ճանաչվել է «Տարվա լավագույն հիփ-հոփ արտիստ»: Նա հաղթող է դարձել նաև «Տարվա լավագույն հիփ-հոփ ալբոմ» (Views) և «Տարվա լավագույն հիփ-հոփ երգ» (Hotline Bling) անվանակարգերում:

 

Արիանա Գրանդե                                                        Սելենա Գոմես

 

 Ариана Гранде Селена Гомес

 

Լեդի Գագա                                                                    Ջիջի Հադիդ

 

Леди Гага Джиджи Хадид

 

Դրեյք

 

Image result for american music awards 2016

 

 

 

 

 

 

 

Երգչուհի Արիանա Գրանդեն American Music Awards-ի վարկածով «Տարվա արտիստ» է ճանաչվել (լուսանկարներ)