Apple-ը դադարեցրել է անլար երթուղիչների արտադրությունը

20:40 • 21.11.16

Apple ընկերությունը փակել է անլար երթուղիչների (wireless router) արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումները, հաղորդում է Bloomberg-ը։

Ըստ աղբյուրի տվյալների` Apple-ի նման քայլը խոսում է այն մասին, որ ընկերությունը շարունակում է կենտրոնանալ միայն այն ապրանքների վրա, որոնք եկամուտ/շահույթ են բերում: Վերջին տարվա ընթացքում Apple-ը փոփոխություններ է մտցրել այս բաժանմունքի աշխատողների թիմի մեջ` ինժեներներին այլ ստորաբաժանումներ տեղափոխելով: 

Նշվում է, որ ընկերությունը 2013 թվականից չի թարմացրել այս ուղղությունը: Գործակալության տվյալներով` ընկերությունը նոր մոդելներ չի թողարկի:

Apple-ը դադարեցրել է անլար երթուղիչների արտադրությունը