Apple-ը կփոխարինի ինքնուրույն անջատվող iPhone 6S սմարթֆոնների մարտկոցները
Ամերիկյան Apple ընկերությունը կփոխարինի ինքնուրույն անջատվող սմարթֆոնների մարտկոցները, հայտնում է The Wall Street Journal-ը:
«Apple-ը պարզել է, որ iPhone 6S-երի մի փոքր խմբաքանակ կարող է ինքնուրույն անջատվել»,- հայտնել է ընկերությունը:
Ընկերության տվյալներով՝ նման խնդիրներ կարող են տեղի ունենալ միայն 2015 թվականի սեպտեմբերից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում արտադրված որոշակի սերիական համարներով սմարթֆոնների հետ:
Ավելի վաղ Չինաստանի սպառողների ասոցիացիան հայտնել է, որ մի քանի հաղորդում է ստացել այն մասին, որ iPhone 6S-երն անջատվել են՝ չնայած նրան, որ դրանք ունեցել են մարտկոցի լիցքավորման կեսից ավելին:










