Panasonic-ը 60 մլն դոլար է ներդրել հագուստը ծալող ռոբոտի նախագծում (տեսանյութ)
Ճապոնական Panasonic տեխնոլոգիական ընկերությունը 60 մլն դոլարի ներդրում է արել ավելի վաղ Seven Dreamers ստարտափի կողմից ներկայացված ինքնատիպ ռոբոտի նախագծում, գրում է bbc.com-ը՝ մանրամասնելով, որ խոսքը հագուստը ծալող մեքենայի մասին է:
Ավելի վաղ ճապոնական Seven Dreamers սկսնակ ընկերությունը ներկայացրել էր Laundroid ռոբոտին, որին ոլորտի մասնագետների մեծ մասն անլուրջ էր վերաբերվել՝ այն համարելով ինժեներական տաղանդի զուր վատնում: Սակայն Panasonic-ը հետաքրքրվել է նախագծով:
Աղբյուրը հավելում է, որ Laundroid-ը, որը վաճառքում կհայտնվի եկող տարի, կարողանում է մի վերնաշապիկը ծալել 10 րոպեում: Բացի այդ, հագուստը ծալելու ժամանակ այն հաշվի է առնում զգեստապահարանի ու դրա դարակների չափերը:
Նշվում է, որ սարքը ստեղծելու համար ճապոնացի մասնագետներից պահանջվել է 10 տարի:










