Քանյե Ուեսթն ընդհատել է համաշխարհային շրջագայությունը

22:17 • 21.11.16

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը կտրուկ ընդհատել է համաշխարհային շրջագայությունը` չբացատրելով դրա պատճառները, հաղորդում է Reuters-ը:

«SAINT PABLO TOUR շրջագայության մնացած ելույթները չեղարկվել են: Գնված տոմսերի արժեքն ամբողջությամբ կփոխհատուցվի»,-ասվում է երաժշտի ներկայացուցիչների հաղորդագրությունում:

Կայքը գրում է, որ ոչ երաժիշտը, ոչ նրա մենեջերները չեն մեկնաբանել այս որոշումը: Նշվում է, որ վերջին ելույթների ժամանակ Քանյե Ուեսթը բազմիցս խստորեն քննադատել է քաղաքականությունն ու երաժշտական ինդուստրիան:

Քանյե Ուեսթն ընդհատել է համաշխարհային շրջագայությունը