Մերիլին Մոնրոյի ժամացույցն աճուրդում վաճառվել է 25.000 դոլարով

12:15 • 21.11.16

20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյին պատկանած ադամանդապատ ժամացույցը վաճառվել է Julien's Auctions աճուրդի տան կազմակերպած միջոցառման ժամանակ, գրում է ռուսական lenta.ru կայքը:

Ժամացույցի նոր տիրոջ անունն առայժմ չի հրապարակվում: Հայտնի է, որ դերասանուհուն պատկանած աքսեսուարի համար վերջինս վճարել է 25.000 ԱՄՆ դոլար:

Blancpain Cocktail Watch ժամացույցը, որոշ տեղեկությունների համաձայն, ժամանակին պատվիրել է հենց դերասանուհին, իսկ ըստ մեկ այլ վարկածի՝  պատվիրատուն նրա երկրպագուներից մեկն է:

Մի քանի օր տևած աճուրդի ընթացքում վաճառվել է նաև Մերիլին Մոնրոյի այն զգեստը, որով նա 1962թ.-ին ներկայացել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան խնջույքին: Զգեստի շնորհիվ աճուրդի տունը ձեռք է բերել 4.8 մլն դոլար:

Մերիլին Մոնրոյի ժամացույցն աճուրդում վաճառվել է 25.000 դոլարով