Ռուս տիեզերագնացներն առաջինը կլինեն Մարսի վրա. Վալենտինա Տերեշկովա

19:21 • 21.11.16

Աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան համոզմունք է հայտնել, որ ռուս տիեզերագնացներն առաջինը կլինեն Մարս մոլորակի վրա։

«Ես հավատում եմ, որ մենք առաջինը կլինենք Մարսի վրա: Տեսեք` մեր դեմ պատժամիջոցներ են մտցվում, սակայն ամերիկացիները թռնում են մեր հրթիռների օգնությամբ և մեր նավերով, սակայն դեռևս չեն պատրաստվում ստեղծել իրենց տիեզերանավերը»,-մեջբերում է ТАСС-ը Տերեշկովայի խոսքերը: 

Տիեզերագնացը նաև նշել է, որ պատրաստ կլիներ մեկնել թռիչքի, եթե տարիքով մեծ չլիներ: Նրա խոսքով` ինքը երկար ժամանակ զբաղվել է Մարսով և «հատուկ ձևով ուսումնասիրել է այդ մոլորակը»: 

«Ափսոս, որ տարիները գնում են. ես երբեք իմ տեղը չէի զիջի (տիեզերանավում)», - խոստովանել է նա:

Ռուս տիեզերագնացներն առաջինը կլինեն Մարսի վրա. Վալենտինա Տերեշկովա