Արեգակի մոտ խորհրդավոր կապույտ գունդ է հայտնաբերվել (լուսանկար)
ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) STEREO արբանյակը լուսանկարներ է արել, որոնցում Արեգակի ֆոնին կապույտ գունդ է երևում
Մասնավորապես, UFOMania ալիքը տեսանյութ է հրապարակել, որը կազմված է Արեգակի մոտով անցնող մեծ կապույտ գունդը պատկերող լուսանկարներից: Տարօրինակ գունդը նկատվել է միայն նոյեմբերի 15-ին արված լուսանկարներում. առեղծված է մնացել, թե որտեղից է այն հայտնվել և ուր է անհետացել:
Korrespondent.net-ը գրում է, որ գիտնականները թերահավատորեն են մոտեցել հայտարարություններին այն մասին, իբր գունդն իրենից այլմոլորակային կյանքի ապացույց է ներկայացնում: Նրանք ենթադրում են, որ սա կարող է լինել պատկերի մշակման ընթացքում պրոցեսորի ծանրաբեռնվածությամբ առաջացած խափանումների կամ լույսի խաղի արդյունք:











