Իսպանացի բժիշկները ՄԻԱՎ-ի՝ սեռական ճանապարհով փոխանցումը կանխարգելող դեղամիջոց են ստեղծել

18:51 • 22.11.16

Իսպանիայում բժիշկները դեղամիջոց են ստեղծել, որն արգելափակում է ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով:

Euromag-ի հաղորդմամբ` դեղամիջոցը ներթափանցում է արական սեռական գեղձերի մեջ և արագ ոչնացնում վիրուսը: Իսպանացի մոլեկուլային կենսաբանների ստեղծած դեղն արգելափակում է ՄԻԱՎ-ը հենց օրգանիզմում և գրեթե հարյուր տոկոսով բացառում է սեռական ճանապարհով վիրուսի փոխանցման հավանականությունը:

Նշվում է, որ դեղամիջոցի մշակմամբ զբաղվել են Բարսելոնայի համալսարանի մասնագետները: Ինչպես գիտնականները մեկնաբանում են, ժամանակակից բուժումը չի նպաստում վիրուսի ամբողջական անհետացմանը: Երբ հիվանդը դադարում է դեղ ընդունել, հիվանդությունն արթնանում է և շարունակում քայքայել մարդու իմունային համակարգը:

 

 

 

Իսպանացի բժիշկները ՄԻԱՎ-ի՝ սեռական ճանապարհով փոխանցումը կանխարգելող դեղամիջոց են ստեղծել