Բրեդ Փիթն ու Մարիոն Կոտիյարը՝ «Դաշնակիցները» ֆիլմի փարիզյան պրեմիերային (լուսանկարներ)
Հոլիվուդի և ֆրանսիական կինոարվեստի ամենահայտնի ներկայացուցիչներից 2-ը՝ Բրեդ Փիթն ու Մարիոն Կոտիյարը, Փարիզում ներկա են եղել «Դաշնակիցները» ֆիլմի պրեմիերային:
Ինչպես նշում է Tatler-ը, 52-ամյա Փիթը, որը դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծվելու պատճառով տևական ժամանակ ընդհատակ էր անցել, կարմիր գորգին ունեցել է թարմ ու զվարթ տեսք։
Հայտնի է, որ Փիթն ու Կոտիյարը Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող «Դաշնակիցները» ֆիլմում հանդես են եկել որպես գլխավոր դերակատարներ:



















