Անօդաչու սարքն «օգնել» է կտրատել բանջարեղենը և թխվածք պատրաստել (տեսանյութ)

15:07 • 22.11.16

Անօդաչու թռչող սարքեր արտադրող Autel Robotics ընկերությունը տեսանյութ է հրապարակել`ցուցադրելով, թե ինչպես կարելի է X-Star Premium անօդաչուի օգնությամբ պատրաստել Երախտագիտության օրվա ընթրիքը:

Lenta.ru-ն գրում է, որ սարքն օգտագործվում է կարտոֆիլի խյուսի, աղցանի, դդմով թխվածքի և հնդկահավի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչների նախապատրաստման՝ մաքրման, կտրատման գործընթացում:

Նշվում է, որ սարքի միջոցով հաջողվել է մաքրել կարտոֆիլն ու գազարը, ինչպես նաև` կտրատել բանջարեղենը: Այնուհետև սարքի վրա հարիչի ծայրակալներ են տեղադրվել, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել միաժամանակ խառնել չորս տարաների պարունակությունը: Սարքի միջոցով նաև տապակվել է հնդկահավը, սակայն տեսահոլովակը ստեղծողները նշել են, որ սա անօդաչուի օգտագործման լավագույն տարբերակը չէ. առավել նպատակահարմար է տեսանյութեր նկարահանել դրանով:

 

 

Անօդաչու սարքն «օգնել» է կտրատել բանջարեղենը և թխվածք պատրաստել (տեսանյութ)