Ինչ մեքենաներ են նախընտրում կանայք. հայտնի են դարձել միջազգային մրցույթի հաղթողները (լուսանկարներ)
Աշխարհի տարբեր երկրները ներկայացնող 17 կին ավտոլրագրողից բաղկացած ժյուրին ամփոփել է «2016թ. կանանց համաշխարհային մեքենան» (Women's World Car of the Year 2016) մրցույթի արդյունքները:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այս տարվա հաղթող մոդել է ճանաչվել 4.7 մ երկարությամբ Jaguar F-Pace մեքենան:
Մինչդեռ «Բյուջետային մեքենա» անվանակարգում լավագույնի կոչմանն է արժանացել Honda Jazz-ը, իսկ «Ընտանեկան մեքենա» անվանակարգում՝ նոր Honda Civic-ը:
«Լյուքս դասի մեքենա» անվանակարգում ձայների մեծ մասը տրվել է Volvo S90 մոդելին, դե իսկ «ամենականաչ» մեքենա է հռչակվել Toyota Prius հիբրիդը:
Ինչ վերաբերում է սպորտային մեքենաներին, ապա դրանց շարքում հաղթող է ճանաչվել Ford Mustang-ը:
Jaguar F-Pace

Honda Jazz

Honda Civic

Volvo S90

Toyota Prius
![]()
Ford Mustang
.jpg)










