Google-ն իրական ժամանակում սրճարանների ծանրաբեռնվածության մասին տվյալներ կտրամադրի

18:58 • 22.11.16

Google-ն իրական ճամանակում ցույց կտա, թե ինչքան է ծանրաբեռնված բարը, սրճարանը կամ որևէ այլ հաստատություն:

Tech Crunch-ը գրում է, որ «Հաճախելիություն» սյունակում լրացուցիչ տող կհայտնվի, որը կարտացոլի, թե ինչքան է տվյալ պահին ծանրաբեռնված այլ կամ այն հաստատությունը: Տեղեկությունները կհավաքվեն տվյալ վայրում գտնվող բջջային սարքերից։ 

Նշվում է, որ օգտատերերը նաև կունենան հաստատության միջին ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկություններ ստանալու հնարավորություն: Այսպիսով, հնարավոր կլինի ընտրել լավագույն ժամերն այցելության համար: 

Հրատարակությունը հաղորդում է, որ նորամուծությունը թողարկվել է դեռ ոչ բոլորի համար:

Google-ն իրական ժամանակում սրճարանների ծանրաբեռնվածության մասին տվյալներ կտրամադրի