Մինչև 2016 թ. ավարտը Երկրի բանկչության կեսն «օնլայն կլինի»

18:47 • 22.11.16

Մինչև 2016 թվականի վերջը Երկրի բնակչության համարյա կեսը համացանցին հասանելիություն կունենա, հաղորդում է Reuters-ը` հղում անելով էլեկտրակապի միջազգային միության զեկույցին։

Ըստ փորձագետների հաշվարկների` զարգացած երկրներում համացանցից օգտվում է բնակիչների մոտ 80 տոկոսը, զարգացող երկրներում`մոտ 40 տոկոսը, իսկ թույլ զարգացած երկրներում` ավելի քիչ, քան 15 տոկոսը։

Նշվում է, որ մոլորակի բնակիչների 47 տոկոսն օգտվում է համացանցից, իսկ մինչև 2020 թվականն այս ցուցանիշը կհասնի 60 տոկոսի: Միությունը կանխատեսել է, որ մինչև 2016 թվականի ավարտը 3,5 միլիարդ մարդ համացանցից օգտվելու հնարավորություն կունենա:

Մինչև 2016 թ. ավարտը Երկրի բանկչության կեսն «օնլայն կլինի»