Միլիոնատեր աստղեր, որոնք ծնվել են անապահով ընտանիքներում (լուսանկարներ)

08:55 • 22.11.16

Հոլիվուդյան բազմաթիվ աստղեր այսօր վաստակում են միլիոններ: Սակայն նրանցից ոչ բոլորն են եղել հաջողակ ի սկզբանե:

Ռուսական adme.ru կայքն առանձնացրել է 10 ուշագրավ պատմություն, որոնք պատմում են անկոտրում կամքի և ուժի տեր հայտնիների մասին:

Ստորև ներկայացնում ենք հոլիվուդյան հայտնի աստղերի տասնյակը, որոնք ծնվել են անապահով ընտանիքներում, սակայն այսօր ճաշակում են իրենց աշխատասիրության պտուղները:

 


Սառա Ջեսիքա Փարքեր

Նա ծնվել է բազմազավակ ընտանիքում և սկսել է աշխատել 6 տարեկանից: Հետագայում միայն «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմը նրան բերեց 90 մլն դոլար:




Ադրիանո Չելենտանո

12 տարեկանում Ադրիանոն լքեց դպրոցն ու սկսեց աշխատել որպես ժամագործ: Հետագայում նա սկսել է միլիոններ վաստակել՝ դառնալով հայտնի դերասան:



Կիանու Րիվզ

Կիանուի հայրը դատապարտված է եղել թմրանյութերի վաճառքի համար, և ընտանիքը մի կերպ էր գոյատևում: Սակայն նրան հաջողվեց դառնալ հաջողակ դերասան և վաստակել միլիոնավոր դոլարներ:



Դեմի Մուր

Դեմի Մուրի խորթ հայրը չարաշահում էր ալկոհոլը, իսկ Դեմին չի կարողացել ավարտել անգամ դպրոցը: Դառնալով դերասանուհի՝ նա վաստակում է միլիոնավոր դոլարներ:



Ջիմ Քերի

Քերիի հայրն աշխատում էր որպես պահակ այն գործարանում, որտեղ տղան երբեմն զբաղվում էր հավաքարարությամբ: Դառնալով դերասան և վաստակելով շուրջ 150 մլն դոլար՝ Քերին դարձավ կինոոլորտի ամենաշատ վճարվող դերասաններից մեկը:




Հիլարի Սուոնկ  

Հիլարիի ընտանիքն ի վիճակի չէր տուն վարձել, ինչի պատճառով աղջիկը ստիպված էր ապրել վագոն-տնակում:
Մինչդեռ իր հաջող կինոաշխատանքի շնորհիվ Սուոնկը կարողացավ վաստակել 40 մլն դոլար:



Լեոնարդո Դի Կապրիո

Գոյատևելու համար Լեոնարդոյի մայրը ստիպված էր աշխատել ամբողջ օրն անընդմեջ: Այսօր նրա տղան համարվում է ամենահարուստ դերասաններից մեկը:



Ժերար Դեպարդիո

Դեպարդիոների ընտանիքը պատերազմից հետո չէր կարողանում դուրս գալ ֆինանսական ճգնաժամից: Մինչդեռ բիզնեսն ու կինեմատոգրաֆիան Ժերար Դեպարդիոյին բերեցին 200 մլն դոլար:



Մրայա Քերի

Նրա մայրը ստիպված էր աշխատել միանգամից մի քանի աշխատավայրում, որպեսզի կարողանա վճարել աղջկա վոկալի դասերի համար: Իր տաղանդի շնորհիվ Քերին վաստակեց ավելի քան 500 մլն դոլար:



Նիկի Մինաժ 

Նրա հայրը չարաշահում էր ալկոհոլը, սակայն դա Նիկիին չխանգարեց վաստակել 45 մլն դոլար և արժանանալ 20 երաժշտական մրցանակի:

Միլիոնատեր աստղեր, որոնք ծնվել են անապահով ընտանիքներում (լուսանկարներ)