Դասթին Հոֆմանն International Emmy Awards-ի ժամանակ մրցանակի է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում
Հոլիվուդյան դերասան Դասթին Հոֆմանը Նյու Յորքում անցկացված International Emmy Awards մրցանակաբաշխության ժամանակ մրցանակի է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ դերասանն այս մրցանակին է արժանացել Ռոալդ Դալի Esio Trot (կրիա բառի հակառակ արտասանությունը՝ Esio Trot՝ tortoise) վեպի հիման վրա նկարահանված բրիտանական հեռուստասերիալում Հենրի Հոփիի դերի համար:
Դասթին Լի Հոֆմանը ծնվել է 1937 թվականին Լոս Անջելեսում: Նրա նախնիները Ռուսական կայսրությունից և Ռումինիայից են:
Սկզբնականում շրջանում խաղացել է հեռուստաֆիլմերում՝ սկսած 1961 թվականից, իսկ կինոյում առաջին դերը եղել է 1967 թվականին՝ «Վագրի ելքը» ֆիլմում, նույն տարում նրա մասնակցությամբ «Շրջանավարտը» ֆիլմը լուրջ հաջողություն է ունեցել։ Ընդհանուր խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում։
Հոֆմանը նաև 5 ֆիլմի պրոդյուսեր է:










