Նարեկ Սարգսյանը ծանոթացել է «Հրանտ Մաթևոսյան» թանգարանի շինարարության ընթացքին

12:01 • 22.11.16

 

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինհրապարակում, ծանոթացել շինարարության ընթացքին, տեղեկացնում է Քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Շրջայցի ընթացքում շինարարական կազմակերպության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ վիճակը, Ն. Սարգսյանի կողմից առաջարկվել է այնպես կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը ավարտված լինի: Միաժամանակ, հանձնարարվել է նախագծողներին մշակել կենտրոնի կահավորանքի էսքիզը և ներկայացնել խոշորացված նախահաշիվը:

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունը ըստ 2015թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի՝ իրականացնում է հանրապետության առաջատար շինկազմակերպություններից մեկը՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ն:

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 470 345 670 ՀՀ դրամ է, որից 2015 թվականին շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 0670700 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 98. 200 000 ՀՀ դրամ:

Օբյեկտի շինարարական աշխատանքները շարունակական են, ավարտը նախանշվում է 2017 թվականի աշնանը:


 

Նարեկ Սարգսյանը ծանոթացել է «Հրանտ Մաթևոսյան» թանգարանի շինարարության ընթացքին