Իսպանական արվեստի թանգարանում ծիածան է ցուցադրվել (լուսանկարներ)

19:55 • 22.11.16

Իսպանական Տոլեդո քաղաքի արվեստի թանգարանում թելերից պատրաստված ծիածան է ցուցադրվել, հաղորդում է Boredpanda.com-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Plexus no. 35 («Միահյուսում 35») աշխատանքի հեղինակը մեքսիկացի Գեբրիել Դավն է, ով մասնագիտացել է խառը միջոցներով ինստալյացիաների ստեղծման գործում։

Կայքը գրում է, որ սովորաբար Տոլեդոյի արվեստի թանգարանում ցուցադրվում են տասնյակների և նույնիսկ հարյուրամյակների պատմություն ունեցող արվեստի դասական գործեր, և սրահի մեջտեղում տեղադրված ծիածանը թարմություն է մտցրել թանգարանի մթնոլորտում:

 

 

 

 

 

Իսպանական արվեստի թանգարանում ծիածան է ցուցադրվել (լուսանկարներ)