Վիետնամական ընկերությունը ֆուտուրիստիկ մոտոցիկլետ է թողարկել (լուսանկարներ)
Վիետնամական Bandit9 ընկերությունը ցուցադրել է իր նոր` EVE Liquid Black նախագիծը, հաղորդում է Highsnobiety-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ մոտոցիկլետը ստեղծվել է Honda Supersport-ի հիման վրա` 125 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչով: Մոտոցիկլետի տեխնիկական բնութագիրը չի բացահայտվում. այն կթողարկվի 9 նմուշով: Յուրաքանչյուր նմուշի գինը կկազմի 10,4 հազար դոլար:
Նշվում է, որ Bandit9-ը վիետնամական ընկերություն է, որը հիմնվել է 2011 թվականին և զբաղվում է յուրահատուկ և թեթև մոտոցիկլետների արտադրությամբ: Ընկերության հիմնադիր Դերիլ Վիլանուևայի խոսքով` իրենց նպատակը «երևակայության և իրականության միջև բացը կրճատելն է` փոխելով կանոնները, իսկ երբեմն նաև` ֆիզիկայի օրենքները»:














