Սմարթֆոնների վաճառքից ստացված համաշխարհային եկամտի 91 տոկոսը բաժին է ընկել Apple-ին

22:00 • 23.11.16

Ամերիկյան Apple ընկերության մասնաբաժիմը սմարթֆոնների վաճառքից ստացվող համաշխարհային եկամտում 2016-ի երրորդ եռամսյակում կազմել է 91 տոկոս: Այս մասին տեղեկացնում է Strategy Analytics վերլուծական ընկերությունը:

Համաշխարհային եկամտի ընդհանուր ծավալը վերոնշյալ ժամանակաշրջանում կազմել է 9.4 մլրդ դոլար, որից 8.5 մլրդ դոլարը բաժին է ընկել Apple-ին:

Ամերիկյան տեխնոլոգիական հսկային հաջորդում է չինական Huawei ընկերությունը` եկամտի 2.4 տոկոսով, որը կազմում է 0.2 մլրդ դոլար: Ընկերությունն առաջին անգամ դարձել է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների ամենաշահութաբեր վաճառողը:

Երրորդ տեղը բաժին է ընկել Vivo ընկերությանը, չորրորդը` Oppo-ին: Այսպիսով` սմարթֆոնների ամենաշահութաբեր վաճառողներից երեքը ներկայացնում են Չինաստանը:

 

 

 

Սմարթֆոնների վաճառքից ստացված համաշխարհային եկամտի 91 տոկոսը բաժին է ընկել Apple-ին