Mercedes-AMG հիպերքարերը վաճառվել են շնորհանդեսից 1 տարի առաջ

14:52 • 23.11.16

Mercedes-AMG հիպերքարի գրեթե ողջ խմբաքանակը վաճառվել է`չնայած, որ մոդելի հանդիսավոր շնորհանդեսին դեռևս 1 տարի կա, հայտնում է motor.ru-ն՝ վկայակոչելով Mercedes-AMG-ի ղեկավար Թոբիաս Մոերսին:


Նրա փոխանցմամբ՝ ընկերությունն արդեն ունի 200-300 օրինակով արտադրվելիք մոդելի գնորդների համարյա ամբողջական ցուցակը:


«Առևտրային մոդելի ստեղծումն արդեն եզրափակիչ փուլում է: Դա ուղղակի ցնցող մեքենա է, որի նմանը շուկայում չկա»,- իր տպավարություններով կիսվել է Մոերսը:


Ինչ վերաբերում է նորույթի պաշտոնական շնորհանդեսին, ապա այն կայանալու է 2017թ. վերջին և նվիրված է լինելու AMG-ի 50-ամյակին:


Խմբաքանակի առաջին մեքենաները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կլինի 2-3.5 մլն դոլար, գնորդներին կառաքվեն 2018թ. 2-րդ կեսից ոչ շուտ:

 

Mercedes-AMG հիպերքարերը վաճառվել են շնորհանդեսից 1 տարի առաջ