Հնագետները Կարմիր ծովում հայտնաբերել են աշխարհի ամենահին նավահանգիստը. Haaretz

16:48 • 23.11.16

Հնագետների խմբին հաջողվել է հայտնաբերել 4.600 տարի առաջ Քեոփս փարավոնի կողմից կառուցված նավահանգիստը, որն ամենահինն է համարվում աշխարհում: Այն գտնվում է Ուադի էլ Ջարֆ տեղանքի ափերի մոտ:


Ինչպես հայտնում է haaretz.com-ը, նավահանգիստը, որը Սուեզի ջրանցքից գտնվում է 180 կմ հեռավորության վրա, կառուցվել էր աշխարհահռչակ Գիզայի բուրգերի ստեղծման համար անհրաժեշտ շինանյութերի մատակարարման համար:


Աղբյուրը մանրամասնում է, որ նավահանգիստը գտնվել է ջրի տակ, սակայն Քեոփսի կառավարման օրոք կանգնած է եղել բլուրների ստորոտին:

 

Հնագետները Կարմիր ծովում հայտնաբերել են աշխարհի ամենահին նավահանգիստը. Haaretz