Ամերիկացին երկրաչափական համաչափ քանդակներ է ստեղծում ծովափի ավազից (լուսանկարներ)
Նյու Յորքի բնակիչ Քալվին Սեյբերտը սիրում է ազատ ժամանակի մեծ մասն անցկացնել օվկիանոսի ափին, որտեղ նա ստեղծում է երկրաչափական համաչափությամբ փայլող ինքնատիպ ավազե քանդակներ:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, մասնագիտությամբ քանդակագործ Սեյբերտն իր աշխատանքում ոգեշնչվում է ճարտարապետության ոլորտում ներկայում գերիշխող ժամանակակից միտումներից:
«Ավազե քանդակներ ստեղծելն այնքան հետաքրքիր զբաղմունք է: Բնությունը միշտ էլ դեմ է իմ աշխատանքին, ուստի՝ ես մտածում եմ արագ, առանց հապաղելու: Պետք է հասցնեմ կյանքի կոչել այն գաղափարը, որը հղացել է մտքումս, քանի դեռ ժամանակը չի ավարտվել»,- ստեղծագործական գործընթացի մանրամասներով կիսվել է ինքնատիպ աշխատանքների հեղինակը:





















