Tesla-ն Տաու կղզում տեղադրել է 5.300 արևային մարտկոց (լուսանկարներ)

10:32 • 23.11.16

Խաղաղ օվկիանոսում գտնվող Տաու կղզին ամերիկյան Tesla ընկերության շնորհիվ դիզելային գեներատորներից անցում է կատարել էկոլոգիապես մաքուր եղանակով ստացվող էներգիային:


Նշվում է, որ ընկերությունը կղզու տարածքում տեղադրել է 5.300 արևային մարտկոց, ինչպես նաև 60 Tesla Powerpack մարտկոց՝ կուտակած էներգիայի պահպանման համար:


Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, նորարարությունը թույլ կտա գրեթե 100%-ով բավարարել կղզու բնակչության էներգետիկ պահանջը:


Աղբյուրը մանրամասնում է, որ արևային մարտկոցների ընդհանուր հզորությունը 1.4 ՄՎտ է: Նշվում է նաև, որ նախագիծը թույլ կտա էներգիայով ապահովել կղզու մոտ 600 բնակչի:

 

Image result for tesla tau solar panels

Image result for tesla tau solar panels

 

 

 

Tesla-ն Տաու կղզում տեղադրել է 5.300 արևային մարտկոց (լուսանկարներ)