Նյույորքցին iPhone-ի պես օգտագործվող հայելի է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքի բնակիչ Ռաֆայել Դեմեքը ստեղծել է «խելացի» հայելի, որն ունի ինտերակտիվ մակերևույթ ու հնարավորություն է տալիս Facebook Messenger-ով հաղորդագրություններ ուղարկել, տեսանյութեր դիտել և նույնիսկ տաքսի պատվիրել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տպավորիչ նորույթը ստացել է Apple Mirror անվանումը: Հայելու վերին աջ անկյունում ցուցադրվում է ժամը, ամսաթիվն ու օդի ջերմատիճանի տվյալները: Մի քիչ ավելի ներքև երևում են տարատեսակ հավելվածների պատկերակները:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայելու մակերևույթին 45 վայրկյան չդիպչելու դեպքում դրա էկրանը մարում է ու, փոխարենը, մնում է սովորական հայելին:
Դեմեքը պատմել է, որ հայելին գործում է Apple-ի iOS 10 օպերացիոն համակարգի հիմքով, ինչպեսև iPhone-ները:
«Հայելին ստեղծվել է որպես անձնական նախագիծ և չի հետապնդում կոմերցիոն շահեր»,- նշել է Դեմեքը:











