Նորարար դիզայնով բարձը թույլ կտա հանգիստ քուն մտնել երկարատև թռիչքների ժամանակ (տեսանյութ)

21:24 • 24.11.16

Ճանապարհորդներից շատերն իրենց հետ բարձեր են վերցնում երկարատև թռիչքների ժամանակ ննջելու համար, սակայն դրանք միշտ չէ, որ հարմարավետ են լինում:

Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում նորարար ճանապարհորդական բարձը, որը կարելի է հարմարավետ ծալել ըստ ցանկության` նայած, թե ինչ դիրքով եք ցանկանում հանգստանալ:

Առավել հանգիստ և խոր քուն մտնելու համար ուղևորները կարող են հատուկ գոտի ամրացնել բարձին, կախել այն նստարանի մեջքի մասից և գլուխն իջեցնել բարձի վրա:

 

Տեսանյութը՝այստեղ։

 
Նորարար դիզայնով բարձը թույլ կտա հանգիստ քուն մտնել երկարատև թռիչքների ժամանակ (տեսանյութ)