Թրամփն Apple-ի ղեկավարի հետ քննարկել է iPhone-ի արտադրությունն ԱՄՆ տեղափոխելու հարցը

16:27 • 24.11.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջերս հեռախոսով զրուցել է Apple տեխնոլոգիական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկի հետ ու քննարկել iPhone սմարթֆոնների, ինչպես նաև մյուս գաջեթների արտադրությունը Միացյալ Նահանգների տարածք տեղափոխելու հարցը:


«Ես ասացի. «Թի՛մ, իմ ամենամեծ նվաճումներից մեկն այն կլինի, որ Apple-ը Չինաստան, Վիետնամ կամ այլ երկրներ գնալու փոխարեն մեծ գործարան կամ էլ մի քանիսը կառուցի ԱՄՆ-ում ու արտադրանքի գործընթացը կազմակերպի այստեղ»»,- մեջբերում է The Verge-ը Թրամփի խոսքերը:


Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփն այս մասին ասել է The New York Times-ին տված հարցազրույցում: Մինչդեռ Apple-ը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:


The Verge-ը նկատում է, որ նորընտիր նախագահի համար չափազանց դժվար է լինելու արտադրության տեղափոխման հարցում համոզել Քուկին, քանի որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Apple-ը կկրի ֆինանսական լուրջ կորուստներ:

 

 

Թրամփն Apple-ի ղեկավարի հետ քննարկել է iPhone-ի արտադրությունն ԱՄՆ տեղափոխելու հարցը