ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչով են սնվելու տիեզերագնացները Մարսի վրա (տեսանյութ)

10:34 • 25.11.16

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, նոր հրապարակած տեսանյութում ցույց է տվել, թե ինչով են սնվելու Մարս ուղևորվելիք Orion տիեզերանավի տիեզերագնացները:


Ինչպես նշվում է nasa.gov կայքում, խոսքն ուտելի ոչ մեծ սալիկների մասին է, որոնց սննդային արժեքը 700-900 կկալ է:


Աղբյուրը մանրամասնում է, որ ի տարբերություն Միջազգային տիեզերակայանի անձնակազմի, դեպի «Կարմիր մոլորակ» արձակվելիք Orion տիեզերանավի բնակիչները չեն կարողանա պարբերաբար սննդի պաշար ստանալ Երկրից, բացի այդ, նրա ճաշացանկը լինելու է ավելի սահմանափակ:

 

ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչով են սնվելու տիեզերագնացները Մարսի վրա (տեսանյութ)