Նորարական աթոռը թույլ է տալիս համակարգչով աշխատել պառկած վիճակում (լուսանկարներ, տեսանյութ)
Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ նստելը վտանգավոր է առողջության համար ու կարող է մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Երկար նստելու բացասական կողմի մասին, թերևս, լավ գիտեն գրասենյակային աշխատողները, որոնց օգնելու համար ամերիկյան Altwork ստարտափը ստեղծել է նորարարակլան աթոռ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Altwork Station-ն առաջին հայացքից նման է ատամնաբույժի աթոռին, սակայն իրականում այն նախատեսաված է ցանկացած դիրքով պառկելու ու միևնույն ժամանակ համակարգչով աշխատելու համար:
Հայտնի է, որ աթոռն ունի աշխատանքի 4 ռեժիմ, որոնք թույլ են տալիս աշխատել նախընտրած դիրքով՝ պառկած, կիսապառկած կամ նստած: Նշվում է, որ մի ռեժիմից դեպի մյուսին անցումն իրկանացվում է ընդամենը մի կոճակի հպումով:
Աղբյուրը նկատում է, որ ուշագրավ նմուշի գինը բավական թանկ է՝ 5.900 դոլար:













