Գիտնականները սաղմի զարգացման ինտերակտիվ քարտեզ են ստեղծել (տեսանյութ)
Մի խումբ հոլանդացի գիտնականներ ստեղծել են մարդու սաղմի ինտերակտիվ եռաչափ մոդել, որը հնարավորություն է տալիս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել պտղի զարգացման գործընթացը:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նախագծի հեղինակ Բեռնադետ դե Բաքերը գործընկերների հետ ուսումնասիրել է մինչև 2 ամսական մոտ 15.000 սաղմ: Գիտնականներն առանձնացրել են 150 օրգան ու մարմնի մաս՝ բացատրելով, թե դրանք ինչ փոփոխությունների են ենթարկվում պտղի զարգացման ժամանակ:
Օգտագործելով այս մոդելը՝ մասնագետներին հաջողվել է որոշել մարդու, մկան ու հավի սաղմերի միջև եղած առանցքային տարբերությունները:
Գիտնականները նկատել են, որ տվյալ նախագիծը կարող է կարևոր կրթական ռեսուրս լինել բժշկական ֆակուլտետի ուսանողների համար:










