Doppler Labs-ը «խելացի» անլար ականջակալներ է թողարկել (լուսանկարներ)
Ամերիկյան Doppler Labs ընկերությունը թողարկել է Here One «խելացի» ականջակալները, որոնք AirPods-ի նման անլար են: Բացի ձայնի նվագարկումից, սարքը կարողանում է նաև վերլուծել արտաքին աղմուկն ու խլացնել այն, խառնել երաժշտության հետ կամ ընդհանրապես արգելափակել ցանկացած օտար հնչյուն:
Digital Trends-ը գրում է, որ օտար աղմուկների մշակումն իրականացվում է իրական ժամանակում և թույլ է տալիս ֆիլտրեր ստեղծել: Այսպես, օրինակ, նորույթը կարող է ֆիլտրել բոլոր շրջապատող ձայներն ու ներս թողնել միայն ավտոմեքենաների աղմուկը:
Նշվում է, որ նորույթի արժեքը կկազմի 299 ԱՄՆ դոլար, վաճառքը կմեկնարկի հաջորդ տարվա մարտին:














