Հոլանդացիները մարդկային ուժով աշխատող վերելակ են ստեղծել (տեսանյութ)

19:28 • 25.11.16

Business Insider-ը մարդկային ուժով գործող վերելակ է ներկայացրել, որն աշխատում է ճախարակի սկզբունքով:

Այն աշխատացնելու համար էլեկտրականություն ընդհանրապես անհրաժեշտ չէ: Այն մշակել են հոլանդական լաբորատորիայի աշխատակիցները:

Նորարար վերելակը բավականին քիչ տեղ է զբաղեցնում և հարմարավետ է յուրաքանչյուր օգտագործողի համար` անկախ տարիքից: Այն բավականին հեշտ է աշխատեցնել, քանի որ պահանջում է աստիճաններով բարձրանալիս ծախսվող էներգիայի միայն 10 տոկոսը:

Վերելակն աշխատեցնելու համար անհրաժեշտ է միայն ձեռքերի քաշող, այնուհետև՝ ոտքերի հրող շարժումը:

Վերելակը չի կարող աշխատել անվասայլակով մարդկանց համար: Այս մոդելը դեռևս նախատիպ է և գտնվում է վերամշակման փուլում:

Հոլանդացիները մարդկային ուժով աշխատող վերելակ են ստեղծել (տեսանյութ)