Jaguar-ը մտադիր է էլեկտրական մեքենաների արտադրություն սկսել Մեծ Բրիտանիայում
Բրիտանիայի խոշորագույն ավտոարտադրող Jaguar Land Rover-ը հայտնել է Բրիտանիայում էլեկտրամեքենաներ կառուցելու մտադրության մասին, ինչը կարող է մեծ խթան հանդիսանալ Միացյալ Թագավորության մեքենաշինական բիզնեսի զարգացման համար՝ ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո:
Ինչպես ներկայացնում է Reuters-ը, ավտոարտադրողին է պատկանում անցյալ տարի Մեծ Բրիտանիայում արտադրված 1.6 մլն ավտոմեքենաների մեկ երրորդը: Ընկերությունն այս ամսվա սկզբին ներկայացրել է իր առաջին էլեկտրական մոդելը, որը ստեղծվելու է Ավստրիայում:
Ընկերության ղեկավարի խոսքով` իրենք կարող են հետագա արտադրությունը տեղափոխել Բրիտանիա, որտեղ երեք գործարան ունեն: Նա դեռ չի մասնավորեցրել, թե երբ են մտադիր սկսել էլեկտրական մեքենաների արտադրությունը Բրիտանիայում:










