Lotus-ը ներկայացրել է Exige սուպերքարի ամենաարագ ու հզոր տարբերակը (լուսանկարներ)
Lotus Cars մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Exige սպորտային մեքենայի նոր տարբերակը, որը ստացել է Exige Sport 380 անվանումը՝ դառնալով մոդելի ամենաագրեսիվ, թեթև, հզոր ու արագընթաց տարբերակը:
Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենան կշռում է 1066 կգ, ինչը 25 կգ-ով թեթև է Exige Sport 350-ից:
Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 3.5լ աշխատանքային ծավալով, 380 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով, որի զարգացրած առավելագույն արագությունը 286 կմ/ժ է:
Մեծ Բրիտանիայում Lotus Exige Sport 380-ի գինը սկսվում է 84.200 դոլարից: Ստեղծողների համաձայն՝ մեքենան նախատեսված է թանկարժեք սուպերքարերի հետ մրցակցության համար:














