Թաքնված աշխարհ. Nikon-ն ամփոփել է միկրոլուսանկարչական մրցույթի արդյունքները (լուսանկարներ)

11:34 • 25.11.16

Ֆոտոխցիկների արտադրության ոլորտի ամենահայտնի ընկերություններից մեկը՝ ճապոնական Nikon-ը, ամփոփել է ամեն տարի անցկացվող «Փոքր աշխարհ» միկրոլուսանկարչության արդյունքները:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, 1975թ. ի վեր անցկացվող ֆոտոմրցույթը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել մեզ շրջապատող աշխարհն ու տեսնել դրա՝ առօրյայում մարդկանց աչքի համար անտեսանելի գեղեցկությունը:


Հայտնի է, որ այս տարի հաղթողի կոչմանն է արժանացել Օսկար Ռուիզը, որը պատկերել է Դանիո-ռերիո տեսակի ձկան 4 օրական սաղմի դեմքի ձևավորման գործընթացը:


Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք ֆոտոմրցույթում հաղթած լուսանկարները.

 

Դանիո-ռերիո տեսակի ձկան 4 օրական սաղմի դեմքի ձևավորումը

 

 

Կենդանական պլանկտոնի բրածոները

 

 

Նեյրոններ՝ վերցված մարդու մաշկի, ուղեղի ու նյարդային բջիջներից

 

 

Բզեզի թաթ

 

 

Թիթեռի թև

 

 

Հազարոտնանու թունավոր ժանիքները

 

 

Օդի պղպջակներ, որոնք գոյացել են թթվային բյուրեղների հալչելուց

 

 

Թիթեռի կնճիթ

 

 

Բզեզի թևիկ

 

 

Բջջի բաժանումը՝ մարդու օրգանիզմում

 

 

Սուրճի բյուրեղներ

 

 

 

Մկան աչքի ցանցաթաղանթի բջիջներ

 

 

Frontonia մակաբույծ

 

 

Մարդու ուղեղի բջիջները

 

 

Կովի աթար

 

 

Նարնջագույն զատկի գլուխ

 

 

Mixomicete բորբոս

 

Թաքնված աշխարհ. Nikon-ն ամփոփել է միկրոլուսանկարչական մրցույթի արդյունքները (լուսանկարներ)