Մասնագետները գտել են Աֆրիկայի ամենաբարձր ծառը. այն 81 մետր բարձրություն ունի

19:50 • 25.11.16

Աֆրիկայի ամենաբարձր ծառը, որը 81.5 մետր երկարություն ունի, աճում է մայրցամաքի ամենաբարձր լեռան` Կիլիմանջարոյի հարթավայրում:

Ինչպես հայտնում է New Scientist-ը, Տանզանիայում հայտնաբերված նոր ծառը չափերով համապատասխանում է Աֆրիկայի նախկին ռեկորդակիր ծառին` Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքով հոսող Լիմպոպո գետի հովտում աճող էվկալիպտին (նիվենի), որը չորացել էր 2006-ին:

Գերմանիայի Բայրոյթի համալսարանի գիտնականն է առաջինը նկատել Entandrophragma excelsum ցեղատեսակին պատկանող բարձր ծառերի խումբը՝ Կիլիմանջարոյի բուսականությունն ուսումնասիրելիս: Դա տեղի է ունեցել 20 տարի առաջ: Սակայն ծառի բարձրությունը գիտնականին և իր թիմին հաջողվել է չափել միայն վերջերս` նոր գործիքներ կիրառելով:

Նրանք 32 ծառ են գտել այդ շրջանում, որոնցից 10-ը ամենաբարձր տեսակին են պատկանում: Ուսումնասիրության համաձայն` 81.5 մետր բարձրություն ունեցող ամենամեծ ծառը կարող է 500-600 տարեկան լինել:  

 

 

Մասնագետները գտել են Աֆրիկայի ամենաբարձր ծառը. այն 81 մետր բարձրություն ունի