29-ամյա ամերիկուհին ալերգիա ունի գրեթե ամեն ինչից, անգամ ամուսնուց
29-ամյա ամերիկուհի Ջոաննա Ուոթքինսի մոտ խիստ հազվադեպ հիվանդություն է հայտնաբերվել, որի պատճառով կինը ալերգիա է ձեռք բերել հարյուրավոր իրերի ու երևույթների նկատմամբ, այդ թվում` ամուսնուց:
Արտասովոր դեպքին անդրադարձել է Oddity Central-ը` տեղեկացնելով, որ վերջին մեկ տարում ամերիկուհին միայնակ է բնակվել իր տանը հատուկ կառուցված «անվտանգ գոտում»: Նրա խոսքով` ամեն անգամ այդ տարածքից դուրս գալիս իր մոտ ալերգիա է սկսվում։
Ջոաննան ամուսնուն հանդիպել է 5 տարի առաջ Մինեապոլիսի ակադեմիայում, որտեղ երկուսն էլ դասավանդելիս են եղել: Նրանք ամուսնացել են 2013-ին, որից 2 տարի անց Ջոաննայի ալերգիան, որը նրա մոտ առկա է եղել վաղ տարիքից, կրկին գլուխ է բարձրացրել:
Նրա մոտ ճարպային բջիջների ակտիվացման համախտանիշ են ախտորոշել: Դա հազվադեպ գենետիկ խանգարում է, որի հետևանքով օրգանիզմն ընկնում է կյանքի համար վտանգավոր անաֆիլակտիկ ռեակցիաների մեջ:
Ողջ աշխարհի բնակչությանը 1-15 տոկոսը կարող է ունենալ նմանօրինակ խանգարում, սակայն շատ դեպքերում ալերգիկ ռեակցիան ավելի մեղմ է լինում: Իսկ Ջոաննայի դեպքը ավելի ծանր է, նրա օրգանիզմը չի ընդունում նույնիսկ քիմիոթերապիան և դեղամիջոցները, մինչդեռ ախտանշանները գնալով վատանում են:












