Փարիզում թռչող ջրային տաքսիներ կփորձարկվեն (տեսանյութ)

21:19 • 26.11.16

Ֆրանսիան կլինի առաջին երկիրը, որտեղ կգործարկվեն թռչող տաքսիները: Իսկ Փարիզը կլինի առաջին քաղաքն աշխարհում, որտեղ կփորձարկվեն ֆուտուրիստական թռչող տաքսիները, որոնք կկարողանան երթևեկել նաև գետերի վրա:

Ինչպես ներկայացնում է Discovery News-ը, ջրային թռչող տաքսիները պատրաստվելու են ապակեթելքից և փրփուրից: Աշխատելու և առաջ ընթանալու համար նորարար տրանսպորտային միջոցը արևային էներգիա կօգտագործի:

Մեքենաները կերթևեկեն ջրի մակարդակից կես մետր բարձրությամբ: Տրանսպորտային միջոցը կկարողանա 5 ուղևորի տեղափոխել` 30 կմ/ժամ արագությամբ:

Նախագծի հեղինակները մտադիր են նմանատիպ մեքենաներ փորձարկել նաև Անգլիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում:

 

Փարիզում թռչող ջրային տաքսիներ կփորձարկվեն (տեսանյութ)