Մոսկվայի զբոսայգիներում ինքնագնաց ավտոբուսներ կհայտնվեն. լուսանկարներ

22:14 • 26.11.16

Մոսկվայում մտադիր են գործարկել Matreshka ինքնագնաց ուղևորատար ավտոբուսները: Motor.ru-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է «Էլեկտրոտրանսպորտային տեխնոլոգիաներ» ընկերության գլխավոր տնօրեն Անտոն Պոպելը:

Ակնկալվում է, որ 2017-ի գարնանը ինքնավար տեխնիկա արտադրող ընկերությանը կհաջողվի կարգավորել կազմակերպչական հարցերն ու պայմանավորվել մշակութաժամանցային զբոսայգու տնօրինության հետ, որտեղ մտադիր է սկսել ինքնագնաց մեքենաների շահագործումը:

«Մատրյոշկա» ինքնագնացը ներկայացվել է 2016-ի ամռանը: Այն համալրված է 61 ձիաուժ հզորություն զարգացնող էլեկտրական շարժիչով և մարտկոցների համալիրով: Ավտոբուսի առավելագույն արագությունը սահմանափակվել է 30 կմ/ժամ-ով, իսկ առանց վերալիցքավորման այն կկարողանա 130 կմ տարածություն անցնել:   

 

Մոսկվայի զբոսայգիներում ինքնագնաց ավտոբուսներ կհայտնվեն. լուսանկարներ