Աստղագետները նոր անուններ են տվել 200-ից ավելի աստղերի
Միջազգային աստղագիտական միության փորձագետները անվանումներ են տվել 200 աստղերի: Ցուցակում հայտնվել են արդեն հայտնի և նոր հյատնաբերված աստղեր:
Ընդհանուր ցուցակում հյատնվել է 227 երկնային մարմին: Որոշում է կայացվել նախկինում հյտնի աստղերի էլ նոր միասնական անվանումներ տալ, քանի որ տարբեր երկրների մասնագետներ դրանց տարբեր անուններ է տալիս և շփոթմունք է առաջանում:
Օրինակ Մեծ Արջի զետա աստղը չորս անվանում ունի: Տարբեր ժողովուրդներ այն տարբեր կերպ են անվանել:
Գիտնականները պայմանավորվել են աստղերին այնպիսի անվանումներ տալ, որոնք մեկ բառից կազմված կլինեն և կապ կունենան ասռղագիտության ու մարդկության հետ: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն փոխել է 227 աստղի անուն:










