BMW 730Ld-ն ճանաչվել է վարորդների համար լավագույն մեքենա
Բրիտանական Professional Driver ամսագրի վարկածով՝ վարձու վարորդների համար տարվա լավագույն մեքենա է ճանաչվել BMW 730Ld սեդանը, հայտնում է motor.ru-ն՝ հիշեցնելով, որ նախորդ տարի այս կոչմանն էր արժանացել Range Rover Portfolio SDV8 մոդելը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հաղթողին ընտրել է 80 հոգուց բաղկացած խստապահանջ ժյուրին, որի շարքում եղել են պրոֆեսիոնալ վարձու վարորդներ, ավտոլրագրողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Հայտնի է, որ ժյուրիի անդամների ճնշող մեծամասնությունը նախապատվությունը տվել է BMW 730Ld մեքենային:
Նշվում է, որ բացի այդ ժյուրին նաև ընտրել է Professional Driver-ի վարկածով տարվա լավագույն մեքենան, որի կոչմանն է արժանացել BMW 7-Series-ը:










