Apple-ը փորձարկում է iPhone 8-ի ավելի քան 10 նախատիպ

20:09 • 28.11.16

Ամերիկյան Apple ընկերությունը փորձարկում է iPhone8 սմարթֆոնի ավելի քան 10 նախատիպ, որը կարող է վաճառքի հանվել հաջորդ տարի: 

The Wall Street Journal-ը գրում է, որ փորձարկվող որոշ նախատիպեր կարող են կոր էկրանով լինել, որն ավելի խորը սև երանգներ կարտապատկերի և ավելի քիչ էներգիա կսպառի: 

Նշվում է, որ կոր էկրանով սմարթֆոնները կարող են չանցնել փորձարկումն ու նույնիսկ շուկա չհանվել, ինչպես սպասվում էր, հաջորդ աշնանը:

Apple-ը փորձարկում է iPhone 8-ի ավելի քան 10 նախատիպ