Վերջին տարում Twitter-ն արգելափակել է ԻՊ հետ կապված մոտ 400 հազար հաշիվ

22:31 • 28.11.16

Վերջին տարվա ընթացքում Twitter-ն արգելափակել է մոտ 400 հազար հաշիվ, որոնք այս կամ այն կերպ կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Այս մասին հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը: 

«Twitter-ն արգելափակել է մոտ 400 հազար հաշիվ, որոնք կապված են կամ առնչություն ունեն ԻՊ հետ վերջին տարվա ընթացքում: ԻՊ դեմ ուղղված բովանդակությունը/պարունակությունը, սակայն, ավելի տարածված է դարձել համացանցում, և ԻՊ հավաքագրման գլխավոր ռեսուրսը` համացանցը, այլևս արժանի չէ վստահության», - ասվում է հաղորդագրության մեջ:

Վերջին տարում Twitter-ն արգելափակել է ԻՊ հետ կապված մոտ 400 հազար հաշիվ