Տեսագրվել է Անտարկտիդայում հսկայական սառցաբեկորի պոկվելը (տեսանյութ)
ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանի երկրաֆիզիկոսներն ապացուցել են, որ Անտարկտիդան փլուզվում է ներսից: Այս մասին ասվում է Geophysical Research Letters գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Այս եզրակացությանը գիտնականները եկել են` դիտելով, թե ինչպես է հսկայական Փայն Այլենդ սառցադաշտը ողողվում ենթամակերևութային տաք ջրերով: Երկրաֆիզիկոսների տրամադրած տեսահոլովակում երևում է, թե ինչպես է 2013 թվականին սառցաբեկորի հիմքում ճեղք ձևավորվում, որի երկարությունը հասնում է 36 կիլոմետրի: 2015 թվականին դրա տարածումը բերել է խոշոր սառցակտորի պոկվելուն` այսպիսով սառցաբեկոր ձևավորելով:
Lenta.ru-ն գրում է, որ գիտնականները հետևել են սառցաբեկորի քայքայմանը տիեզերական դիտարկումների միջոցով: Փորձագետները ենթադրում են, որ Անտարկտիդայի սառցե ծածկույթը կարող է փլուզվել արդեն 100 տարուց, ինչը կբերի Համաշխարհային օվկիանոսի մակարդակի 10 մետրով բարձրացմանը և ափամերձ քաղաքների, մասնավորապես` Նյու Յորքի և Մայամիի հեղեղմանը:










